Գեղեցիկ կիրակի
Ընկերներիցս մեկն ինձ ծանոթացրեց Ապրիկոտա խմբի Հայկ Հարությունյանի ու երաժիշտ Արնի Ռոքի հետ: Նրանք համատեղ CD պետք է թողարկեին ու ինձ առաջարկեցին մի երգ ձայնագրվել դրա համար: Երգն իհարկե իրենց ոճում էր՝ հաուս: Մինչ այդ նույնիսկ չգիտեի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ոճը, բայց տղաների միջոցով կամաց-կամաց բացահայտեցի այն: Հավանաբար Արդյունքում ես նրանց ձայնասկավառակում երգեցի 4 երգ: Մի օր էլ, հերթական անգամ տղաները զանգեցին ու կանչեցին ստուդիա: Երբ գնացի՝ անակնկալ ձևով միացրեցին Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից մեկն ու ասացին, որ ուզում են դրա հիման վրա ինչ-որ երգ ստանալ: Սկզբում չպատկերացրեցի, թե ինչ են ուզում, բայց սկսեցի հարմոնիայի մեջ ինչ որ մեղեդի երգել: Հենց այդ առաջին ձայնագրության հիման վրա էլ ստեղծվեց իմ “Գեղեցիկ կիրակին”: Ծովինար Մելքումյանը գրեց բառեր ու ձայնագրվեցի: Երգը միանգամից հարազատ դարձավ ինձ՝ շատ սիրեցի, բայց չէի կարծում, որ այլոք կհավանեն, դրա համար զարմացա, երբ իմ ստեղծագործական ընկերները՝ Հայկ Սոլարն ու երաժիշտ Արնի Ռոքը ասացին, որ ուզում են այս երգի համար տեսահոլովակ նկարահանել: Գաղափարն ինձ դուր եկավ: Տեսահոլովակիս ոճաբանը դարձավ Վիոլետ դե Մանեն, ռեժիսորն էլ՝ Աննա Աստվածատրյանը ու սկսեցինք նկարահանումները:
Leave a Reply
Welcome , today is Sunday, 20/05/2012
