Իմ մասին

Comments: No Comments
This page has hierarchy - Parent page: Հայերեն

Ծնվել եմ Հայաստանի Հանրապետությունում՝ Վայոց Ձորի մարզում: Մինչև 9 տարեկանս ապրել եմ այդ մարզի Մալիշկա գյուղում: Փոքր տարիքից երգում էի, ու բոլորն էլ համոզված էին, որ երգչուհի եմ դառնալու: Իսկ դրա համար մերոնք գյուղում ապագա չէին տեսնում: 9 տարեկանում ընտանիքիս հետ տեղափոխվեցի Երևան: Դպրոցում ուսանելու տարիներին հաճախում էի նաև Երգի պետական թատրոն: Հետո ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին, ու հիմա էլ սովորում եմ այնտեղ:

Նպատակներ շատ ունեմ, բայց չեմ ասի մինչև դրանք չիրականանան:) Լսելով ժամանակակից ու արդեն դասական դարձած Ջազզ երգիչներին՝ հասկանում եմ, որ դեռ շատ բան ունեմ սովորելու ու կատարելագործելու, չնայած կարծում եմ այդ գործընթացը երբեք չպետք է դադարի մարդկանց մոտ, հատկապես՝ ստեղծագործողների:

Ավագ սերունդն ասում է, որ Ջազը հոգեվիճակ է, ազատություն… ինձ համար նաև մտածելակերպ է: Ինձ դուր են գալիս ջազային աշխարհայացքով մարդիկ, և ընդհանրապես՝ ՍԻՐՈՒՄ ԵՄ հոգով արվեստագետներին: Չեմ սիրում սուտը և դրանից բխող բոլոր երևույթները: Համոզված եմ՝ ազնվությունը գեղեցկացնում է Մարդուն ու հանգիստ կյանք պարգևում նրան:

Իմ հատկանիշների մասին չեմ սիրում խոսել, քանի որ գուցե բաց թողնեմ որոշ լավ կամ վատ կողմեր: Ավելի լավ է իմ երգերն իմ մասին խոսեն:)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Welcome , today is Sunday, 20/05/2012